Իրադարձային
Երկխոսության հարթակ՝ Գորիս համայնքի տարբեր դերակատարների միջև

ԳՄԱ-ն Ջերմուկում կազմակերպել էր «Գորիս համայնքի մասնակցային զարգացման հեռանկարը․ հանրային և մասնավոր հատվածի համագործակցություն» թեմայով քննարկում, որին մասնակցել են Սյունիքի մարզային, Գորիսի համայնքային իշխանությունների, քաղհասարակության, բիզնեսի ներկայացուցիչներ։
Օնլայն տիրույթում նոր հասցե` «Զանգեզուր» թերթ

Գորիսի մամուլի ակումբը նախաձեռնել է թերթի արխիվի թվայնացումը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին։ Մեկ տարվա ծավալուն աշխատանքներից հետո համացանցում թերթի մոտ 70 հազար էջերն այլևս հասանելի են բոլորի համար։
Գորիս խոշորացված համայնքի ռեսուրսները՝ մեկ հարթակում

Գորիս խոշորացված համայնքի երիտասարդները «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի աջակցությամբ իրականացրել են համայնքի ռեսուրսների քարտեզագրման աշխատանքներ։
«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիր․ դրամաշնորհային երկրորդ փուլի ծրագրերի նկարագրություններ

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով Գորիս համայնքի ինը հասարակական կազմակերպություն և նախաձեռնող վեց թիմ տարբեր ծրագրեր կիրականացնեն Գորիս համայնքի զարգացմանն աջակցելու համար։
Ուսումնական այց՝ Չեխիայի Հանրապետություն

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ Գորիս համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ուսումնական այցով եղան Չեխիայի Հանրապետությունում՝ ծանոթանալու ժողովրդավարության, մասնակցայնության, ներառականության, կրթության կազմակերպման, տեղական ինքնակառավարման եվրոպական փորձին։