Մեր մասին

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն հիմնադրվել է 2000 թվականին և արդեն ավելի քան 24 տարի է, ինչ գործում է որպես տարածաշրջանային կայուն հասարակական կազմակերպություն և մեդիա կենտրոն: ԳՄԱ-ի հիմնական գործունեությունը տարիների ընթացքում նպաստել է քաղաքացիական հասարակության զարգացմանը, խթանել ժողովրդավարությունը, մասնակցությունը որոշումների կայացմանը, նպաստել երիտասարդների քաղաքացիական կրթությանը և ակտիվությանը, ինչպես նաև բազմակարծիք և որակյալ լրատվամիջոցների զարգացմանը Սյունիքի մարզում։

Կազմակերպության կարգախոսն է՝ Տեղեկատվություն հանուն փոփոխության։

Մեր առաքելությունը

  • Քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմամբ նպաստել հանրային քաղաքականությունների բարելավմանը

Մեր ռազմավարական ուղղությունները

  • Քաղաքացիական հասարակության զարգացում
  • Համայնքային զարգացում
  • Մարդու իրավունքների և շահերի պաշտպանություն
  • Մեդիա զարգացում