Իրադարձային
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Հանրային ՀԸ-ի եթերում ՀՌՀ նախագահի հնչեցրած գնահատականների առնչությամբ

Անընդունելի են Տիգրան Հակոբյանի կողմից մեր գործընկեր Գորիսի մամուլի ակումբին թիրախավորելը, դրա գործունեությունն արժեզրկելու փորձն ու քամահրական վերաբերմունք դրսևորելը
Արձագանք՝ Հանրային հեռուստատեսությամբ հնչած մեկնաբանություններին

Մայիսի 17-ին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը դժգոհություն է հայտնել մի շարք լրագրողական կազմակերպությունների կողմից ապրիլի 22-ին տարածած համատեղ հայտարարության առնչությամբ։ Վերջիններս քննադատել էին ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունը: Հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ այդ որոշումը […]
«Մեդիադատ»՝ երբ դատարանը վերածվում է քննադատական մտածողության բեմի

ԳՄԱ-ն կազմակերպել է «Արդյո՞ք արհեստական բանականությունը կարող է ապատեղեկատվություն տարածել» թեմայով մեդիադատ խաղ-քննարկում։
Մենք այստեղ ենք․ շարունակում ենք աշխատել, և մեր արժեքները չեն փոխվել

Մենք այստեղ ենք։ Ու դեռ շատ գործ ունենք անելու։ Նաև առաջիկա ամիսներին տոնելու ենք մեր քառորդդարյա հոբելյանը։
Ընտրվել է Մեդիադատ խաղի թեմա

Առաջիկա շաբաթներին«Գորիսի մամուլի ակումբի» նախաձեռնությամբ կկազմակերպվի «Մեդիադատ», որի ընթացքում խաղի միջոցով կքննարկվի ավելի վաղ անցկացված օնլայն հարցումների արդյունքները։ Հարցումները հաջորդել են «Մեդիագրագիտություն, քննադատական մտածողություն և ապատեղեկատվություն» թեմաներով դասընթացներին։ Հետազոտությանը մասնակցել է 73 հոգի, ովքեր ուսումնասիրել են վերջին չորս ամիսների ընթացքում առցանց տարածված թեմաները, որոնցում, ըստ նրանց, ավելի հաճախ են հանդիպում մանիպուլացիաներ, ապատեղեկատվության տարրեր։ Ըստ արդյունքների, […]