Իրադարձային
Ի նպաստ բիզնես միջավայրի ձևավորմանը

«Արմեն Իվանյան» նախաձեռնող թիմն ամփոփեց «Գորիսի զբոսաշրջային հնարավորությունների զարգացում» նախագիծը, որն իրակացվում էր «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում։
«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիր․ դրամաշնորհային ծրագրերի նկարագրություններ

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթի առաջին փուլի արդյունքներով Գորիս համայնքի ինը հասարակական կազմակերպություն և նախաձեռնող երեք թիմ տարբեր ծրագրեր կիրականացնեն Գորիս համայնքի զարգացմանն աջակցելու համար։
Ամփոփվեց ծրագրի առաջին տարին

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի՝ մեկ տարվա ընթացքում իրականացված նախաձեռնությունները և արդյունքները քննարկվեցին մայիսի 22-ին կայացած տարեկան ֆորումի ընթացքում, որին մասնակցում էին բազմաբնակավայր Գորիս համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
ԳՄԱ-ն հյուրընկալեր էր ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդին

ԳՄԱ թիմը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, պատմեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի արձանագրած հաջողությունների ու արդյունքների մասին:
Գորիս համայնքի ռեսուրսների քարտեզագրում

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն երիտասարդների ներգրավմամբ իրականացնում է Գորիս համայնքի ռեսուրսների քարտեզագրում, որը հնարավորություն կտա համայնքի զարգացմանն ուղղված գործողությունները պլանավորելիս հաշվի առնել ոչ միայն` խնդիրներն ու կարիքները, այլև հնարավորությունները, զարգացման միտումները։