Գորիս համայնքի ռեսուրսների քարտեզագրում
Գորիս խոշորացված համայնքի շուրջ 30 ակտիվ երիտասարդ իրականացնում է ռեսուրսների քարտեզագրման աշխատանքներ համայնքում։
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն երիտասարդների ներգրավմամբ իրականացնում է Գորիս համայնքի ռեսուրսների քարտեզագրում, որը հնարավորություն կտա համայնքի զարգացմանն ուղղված գործողությունները պլանավորելիս հաշվի առնել ոչ միայն` խնդիրներն ու կարիքները, այլև հնարավորությունները, զարգացման միտումները։
Երիտասարդները այցելում են բնակավայրեր հավաքագրում տեղեկատվություն բնակիչներից, ՏԻՄ-երից, տեղական համայնքային կազմակերպություններից բացահայտում գոյություն ունեցող Ֆիզիկական, նյութական, բնական ռեսուրսներ, արտադրական և տնտեսական միավորներ և այլն։
Ռեսուրսների քարտեզագրման նպատակն է՝ համայնքային փոփոխություններ առաջարկելու պրոցեսում հիմնվել արդեն գոյություն ունեցող զարգացումների և ռեսուրսների վրա և համակենտրոնացնել զարգացման ենթակա ոլորտները` աշխատելով համադրել ռեսուրսների տեսակներն ու ոլորտները, օրինակ. ֆիզիկական, սոցիալական, հասարակական, մշակութային, և այլն։
Այս գործընթացը ուղղված է նաև անհատների և կազմակերպությունների միջև նոր կապերի, հարաբերությունների և հնարավորությունների ձևավորմանը։
Հիշեցնենք, որ նախքան ռեսուրսների դուրս բերումը երիտասարդները նախապես վերապատրաստվել են, ծանոթացել իրենց առջև դրված խնդիրներին, դրանց իրագործման մեթոդներին, գործիքների վերաբերյալ հստակ պատկերացում ապահովելու նպատակով։
***
Սույն նախաձեռնությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։