Ծրագրեր
Այստեղ ներկայացված են «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի վերջին հինգ տարիների ընթացիկ և ավարտված ծրագրերը։
«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման»
«Տեղական կառավարման գործողություն հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի նպատակն է բարձրացնել Գորիս խոշորացված համայնքի կարողություններն ու հզորությունը համայնքի կարողություններն ու հանձնառությունը ուժեղացնելու միջոցով, ինչը կնպաստի համայնքի զարգացմանն ու կխթանի քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը որոշումների կայացման գործընթացում։
«Թերթելով Սյունիքի պատմությունը»
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն սկսել է թվայնացնել «Զանգեզուր» թերթի արխիվը։ Թերթի առաջին համարը հրատարակվել է 1934թ․ և մինչև 2000թ վավերագրել Հայաստանի, մասնավորապես, Գորիսի տարածաշրջանի (ներառյալ Տաթև, Տեղ) կարևոր իրադարձությունները։
«Երիտասարդները՝ համայնքի զարգացման ակտիվ դերակատարներ»
Ծրագրի նպատակն է աջակցել Սյունիքի մարզի երիտասարդների զբաղվածության խնդրի լուծմանը, նպաստել նրանց մուտքին՝ աշխատաշուկա, ապահովելով նրանց համար ոչ ֆորմալ կրթական միջավայր, բարձրացնելով նրանց իրազեկվածության մակարդակը տարբեր ոլորտներում ժամանակակից լուծումների վերաբերյալ։
«Սահմանից սահման»
«Գորիսի մամուլի ակումբ» (ԳՄԱ) ՀԿ-ն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Սահմանից սահման» ծրագիրը, որի շրջանակում պատրաստվում են մուլտիմեդիա պատմություններ՝ վերհանելով Սյունիքի մարզում հակամարտությունից տուժած մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրները։ Նախագիծը մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերին և կիրականացվի մինչև 2024 թվականի փետրվարը։ Մուլտիմեդիա նյութերին ծանոթացեք այստեղ։
«Արտակարգ իրավիճակի նախապատրաստում և մարդասիրական օգնություն ճգնաժամից տուժած մարդկանց»
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն (ԳՄԱ) ACTED Հայաստանի հետ համատեղ իրականացրել է Լաչինի միջանցքի ճգնաժամից տուժած արցախցիների կարիքի գնահատում, հետազոտել համայնքապետարանների կարիքները և կարողությունները արտակարգ իրավիճակներում սոցիալական աջակցության վերաբերող հարցերի, առկա հիմնախնդիրների և դրանց լուծման եղանակների համատեքստում։ Նախագծի շրջանակում ՏԻՄ-երին տեխնիկական աջակցություն է տրամադրվել, իսկ Լեղնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ դրամական կտրոններ։