«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» 

USAID Goris Press Club EPF Logos

«Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը (ԳՄԱ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացնում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիրը, որը մեկնարկել է 2023 թվականի մարտին և կիրականացվի մինչև 2026 թվականի փետրվարը։  

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։  

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նպատակն է բարձրացնել Գորիս խոշորացված համայնքի կարողություններն ու հզորությունը համայնքի կարողություններն ու հանձնառությունը ուժեղացնելու միջոցով, ինչը կնպաստի համայնքի զարգացմանն ու կխթանի քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը որոշումների կայացման գործընթացում։  

Սույն Ծրագրով նախատեսված գործողությունները կազմված են հետևյալ երեք փոխկապակցված բաղադրիչներից՝ ուժեղացնել համայնքի կանոնակարգերը, բարելավել համայնքային կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունները և մշակել արդյունավետ համագործակցային պրակտիկա՝ ծրագրերի իրականացման միջոցով։ Այս երեք բաղադրիչներն ուղղված են ներգրավելու քաղաքացիներին որոշումների կայացման և իրականացման գործընթացներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների ներգրավվածությանն ու գենդերային հավասարությանը։  

Ծրագրով նածատեսված է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գորիս համայնքի մարդկային և սոցիալական կապիտալի զարգացմանը և համայնքի ներսում և դրանից դուրս գործող տարբեր դերակատարների  միջև համագործակցության օպտիմալ պայմաններ ստեղծելուն։  

Ծրագիրը իրականացնոմ է մի քանի խոշոր փոխկապակցված ուղղություններով՝ համայնքի ակտիվների և ռեսուրսների քարտեզագրում և գնահատում, այդ թվում տեղական դերակատարների, ներառյալ տեղական ինքնակառավարման, քաղհասարակության դերակատարների, կրթական հաստատությունների, մասնավոր սեկտորի, մասնավորապես զբոսաշրջության, առևտրի, գյուղատնտեսության ոլորտներում գործող ՓՄՁ֊երի, ինչպես նաև ՏՏ ընկերությունների, որոնք աստիճանաբար իրենց գրասենյակներն են հիմնում մարզերում, կարողությունների զարգացում, մասնակցային պլանավորման գործընթացի ֆասիլիտացիա՝ թիրախավորելով համայնքի զարգացման ընդհանուր տեսլականի զարգացումը, հնարավորությունների ստեղծում տեղական դերակատարների համար՝ իրենց կարողությունները համայնքային զարգացմանն ուղղված ծրագրերում օգտագործելու համար, տեղական գործընկերության հարթակների ստեղծում և ապակենտրոնացման բարեփոխումների ջատագովության իրականացում։  

Ծրագիրը կնպաստի շահառուների ներգրավմանը, որը կուժեղացնի հաշվետվողականությունը, կաջակցի մասնակցային որոշումների կայացմանը և կհեշտացնի ուսումնառությունն ու փոխանակումը, ինչը, ի վերջո, կզարգացնի ֆունկցիոնալ կապերը տեղական մակարդակի և կառավարության միջև: Ամենամյա ֆորումների և թեմատիկ քննարկումների կազմակերպումը կբարձրացնի տեղական սեփականության ընկալումը համայնքում և այդպիսով կբարձրացնի հանրային մասնակցությունը և վերահսկողության մակարդակը որոշումների կայացման գործընթացներում: 

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար հետևեք մեզ․ 

Վեբկայք: www.mediapoint.am ,  

Ֆեյսբուք: https://www.facebook.com/gorispressclub

Կարող եք կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեվ կամ հեռախոսահամարով․ 

Էլ․հասցե: [email protected] 

Հեռ: +37498990797.  

                                                                           ***** 

Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։