Հայտարարություններ
Այս բաժնում հրապարակվում են Գորիսի մամուլի ակումբ ՀԿ–ի գործունեության վերաբերյալ հայտարարություններ։ Հայտարարությունների մի մասը ունեն արխիվային նշանակություն։
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Հանրային ՀԸ-ի եթերում ՀՌՀ նախագահի հնչեցրած գնահատականների առնչությամբ

Անընդունելի են Տիգրան Հակոբյանի կողմից մեր գործընկեր Գորիսի մամուլի ակումբին թիրախավորելը, դրա գործունեությունն արժեզրկելու փորձն ու քամահրական վերաբերմունք դրսևորելը
Արձագանք՝ Հանրային հեռուստատեսությամբ հնչած մեկնաբանություններին

Մայիսի 17-ին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը դժգոհություն է հայտնել մի շարք լրագրողական կազմակերպությունների կողմից ապրիլի 22-ին տարածած համատեղ հայտարարության առնչությամբ։ Վերջիններս քննադատել էին ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունը: Հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ այդ որոշումը […]
Մենք այստեղ ենք․ շարունակում ենք աշխատել, և մեր արժեքները չեն փոխվել

Մենք այստեղ ենք։ Ու դեռ շատ գործ ունենք անելու։ Նաև առաջիկա ամիսներին տոնելու ենք մեր քառորդդարյա հոբելյանը։
Հայտերի ընդունման հրավեր․ փորձագետների ներգրավում ՏԻՄ կարողությունների զարգացման համար

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի հետ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է փորձագետների ներգրավման մրցույթ Գորիս խոշորացված համայնքի ՏԻՄ կարողությունների և ընթացակարգերի զարգացման նպատակով։ Ծրագրի նշված բաղադրիչը նպատակ ունի բարելավել ՏԻՄ կանոնակարգերը հետևյալ երեք ուղղություններից որևէ մեկով՝ Աշխատանքի նկարագրությունը Ծրագրի այս բաղադրիչը իրականացվելու է երեք հիմնական փուլերով՝ Փորձագետների […]
Հետազոտության իրականացման մրցույթ

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն (ԳՄԱ) հայտարարում է հետազոտողի կամ հետազոտական կազմակերպության ներգրավման մրցույթ։