Հայտարարություններ
Այս բաժնում հրապարակվում են Գորիսի մամուլի ակումբ ՀԿ–ի գործունեության վերաբերյալ հայտարարություններ։ Հայտարարությունների մի մասը ունեն արխիվային նշանակություն։
Խորհրդակցական մարմնի ձևավորման հայտարարություն

Խորհրդակցական մարմնի նպատակն է համախմբել Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի շահագրգիռ կողմերին՝ ծրագրային մի շարք նախաձեռնությունների մշակման և իրականացման գործընթացներին մասնակցելու, համայնքի առաջնահերթությունների, հնարավոր լուծումների և մեթոդների շուրջ քննարկումներին մասնակցելու, ինչպես նաև խոշորացված համայնքի բնակավայրերի ընթացիկ խնդիրների և զարգացումների մասին տեղեկացնելու հարցում։