Հայտարարություններ
Այս բաժնում հրապարակվում են Գորիսի մամուլի ակումբ ՀԿ–ի գործունեության վերաբերյալ հայտարարություններ։ Հայտարարությունների մի մասը ունեն արխիվային նշանակություն։
ԳՄԱ-ն Վայոց ձորի մարզում փնտրում է ծրագրի համակարգողի

Ծրագրի համակարգողի աշխատանքային պարտականություններ են`
համակարգել Վայոց ձորի մարզում մեդիաբովանդակությունների պատրաստման կազմակերպչական աշխատանքները
ներգրավվել մեդիա ծրագրերի մշակման աշխատանքներում
ԳՄԱ-ն փնտրում է մեդիա ծրագրերի համակարգողի

Մեդիա ծրագրերի Համակարգողի պարտականությունն է համակարգել կազմակերպության մեդիա ծրագրերը, աջակցել կազմակերպության մեդիա մասնագիտական և կազմակերպչական կարողությունների զարգացմանը՝ ամրապնդելու խմբագրական անկախությունը, ֆինանսական կայունությունը, ինչպես նաեւ աջակցել հանրության շրջանում մեդիագրագիտության տարածմանը, որը կնպաստի մեդիա միջավայրի բարելավմանը։
«Արդյունավետ հաղորդակցություն և ներկայացման հմտություններ» թեմայով դասընթաց Youth Hub-ում

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի Youth Hub սրահում «Երիտասարդները՝ համայնքի զարգացման ակտիվ դերակատարներ» ծրագրի շրջանակում երիտասարդները ծանոթացան արդյունավետ հաղորդակցման և ներկայացման հմտություններին, ոչ խոսքային հաղորդակցմանը։ Youth Hub-ի հյուրն էր՝ անդրագոգ, թրեյներ Վարուժան Ավանեսյանը, ով 30 տարվա հանրային խոսքի և հաղորդակցման հմտությունների ներկայացման վարպետության վերապատրաստման փորձառություն ունի։ Դասընթացը սկսվեց հետաքրքիր գործնական աշխատանքով, մասնակիցները ներկայացրեցին իրենք իրենց՝ ի՞նչն […]
«Հանրային հաղորդակցություն» ԵՌԱՓՈՒԼ ԴԱՍԸՆԹԱՑ

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպում է հանրային հաղորդակցության եռափուլ դասընթաց Գորիս խոշորացված համայնքի պետական և տեղական ինքնակառավարման կառույցների, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների հանրային կապերի մասնագետների համար։
Աշխատանքի հնարավորություն

Ֆինանսական մենեջերի օգնականն օգնում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի ֆինանսական մենեջերին՝ վարչական և ֆինանսական խնդիրներում, ներառյալ հաշիվ-ապրանքագրերի, բյուջեի մշակման, գնումների գործընթացների իրականացման ու կառավարման գործընթացում: Նա նաև մասնակցում է ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը։