«Հանրային հաղորդակցություն» ԵՌԱՓՈՒԼ ԴԱՍԸՆԹԱՑ

USAID Goris Press Club EPF Logos

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպում է հանրային հաղորդակցության եռափուլ դասընթաց Գորիս խոշորացված համայնքի պետական և տեղական ինքնակառավարման կառույցների, կրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների հանրային կապերի մասնագետների համար։


Դասընթացի նպատակն է բարձրացնել մասնակիցների կարողությունները համայնքի բնակիչների հետ հաղորդակցման գործում։

Դասընթացավար՝ Սուրեն Դեհերյան 

Դիմելու վերջնաժամկետը ս․թ․ փետրվարի 5-ն է։ Դիմելու համար անցեք հղումով։ 

Դասընթացի մասնակիցները տեսական գիտելիքների և գործնական աշխատանքների միջոցով կուսումնասիրեն հանրության/լսարանի հետ հաղորդակցվելու երկու հիմնական եղանակ․

-թվային տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվական գործունեության վարում՝ պաշտոնական կայքերի, սոցիալական ցանցերի, sms հաղորդագրությունների միջոցով՝ հիմնված պետության կամ սեփական հաղորդակցության ռազմավարության վրա,
-լրատվամիջոցների և լրագրողների հետ համագործակցության միջոցով լսարանի հետ հաղորդակցում՝ ավանդական լուրերի և մամուլի հաղորդագրությունների տրամադրման միջոցով։

Տեխնիկական մանրամասներ

–        Դասընթացի  ընդհանուր տևողությունը՝ վեց օր՝ բաշխված չորս շաբաթների միջև։
–        Մակարդակներից երկուսը բաղկացած են երկօրյա դասընթացներից՝ օրական մինչև վեց ժամ տևողությամբ, իսկ մեկ մակարդակը բաղկացած է մեկ կամ երկու վեբինարներից։
–        Դասընթացները հիմնված են հիմնականում գործնական աշխատանքների վրա։
Կլինեն նաև տեսական հատվածներ, ինչպես նաև ինտերակտիվ քննարկումներ։


Ծրագրի երեք մակարդակներն անցած մասնակիցներն ունակ կլինեն՝

–  Արդյունավետ աշխատել լսարանի հետ՝ մատուցելով տեղեկատվությունը մատչելի և գրավիչ,
–   Պատրաստել և տարածել մամլո հաղորդագրություններ,
–    Գրագետ օտագործել տեղեկատվական խողովակները,
–    Զերծ մնալ տարընթերցման տեղիք տվող տեղեկությունների մատուցումից,
–    Համեմատել և տարբերակել կեղծ և հուսալի տեղեկատվությունը,
–    Կիրառել վիզուալ նյութեր։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել+37498 990797 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ հասցեին։

***
Սույն դասընթացը կազմակերպվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ համատեղ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով:

Նյութի բովանդակությունը ﬕﬕայն «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ինն է և պարտադիր չէ, որ արտահայտի  ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: