Հետազոտություններ

Գորիսի մամուլի ակումբ ՀԿ–ն պարբերաբար իրականացնում և հրապարակում է հետազոտություններ Սյունիքի մարզի վերաբերյալ

Պատերազմի պասիվ մասնակիցները․զեկույց

պատերազմի պասիվ մասնակիցները․ զեկույց

2020 թվականի նոյեմբերի 9-ին հաջորդած ժամանակաշրջանը Սյունիքի համար շարունակել է մնալ պասիվ պատերազմական գործողությունների փուլ, որը ժամանակ առ ժամանակ ուղեկցվել և ուղեկցվում է ռազմական սուր բախումներով։

«Համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման գործընթացները ՀՀ Սյունիքի մարզում» թեմայով զեկույց

Գորիս

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն «Ինտերակտիվ, թափանցիկ բյուջե» ծրագրի շրջանակներում հրապարակել է «Համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման գործընթացները և դրանց վրա ազդող գործոնները ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Սիսիան և Գորայք համայնքներում» թեմայով զեկույց։

Ի՞նչ «գիտի» Սյունիքի մարզպետարանի կայքը համայնքների մասին

Գորիսի մամուլի ակումբ

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը՝  http://syunik.mtad.am/ ստեղծվել է 2011 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ։

«Շահերի բախումը՝ կոռուպցիոն ռիսկ Տեղական ինքնակառավարման մարմիններում»  հետազոտության զեկույց

Գորիսի մամուլի ակումբ, զեկույց

Փաստաթղթային մեթոդով ուսումնասիրվել է 2018-2019թթ ընթացքում Սյունիքի մարզի համայքներում անցկացված համայնքային սեփականություն հանդիսացող հողերի, գույքի օտարման, աճուրդների կազմակերպման մրցույթային հանձնաժողովների արձանագրությունները, պարզելու, թե արդյոք առկա են շահերի բախման արդյունքում ձևավորված կոռուպցիոն ռիսկեր։

«Բժշկասոցիալական փորձաքննությունը Սյունիքի մարզում»․զեկույց

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից ՝ «Մարդիկ կարիք ունեն սոցիալական աջակցության» նախաձեռնության շրջանակներում պատրասվել է «Բժշկասոցիալական փորձաքննությունը Սյունիքի մարզում» զեկույցը: