«Շահերի բախումը՝ կոռուպցիոն ռիսկ Տեղական ինքնակառավարման մարմիններում»  հետազոտության զեկույց

ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ Գորիսի մամուլի ակումբը «Շահերի բախումը՝ կոռուպցիոն ռիսկ Տեղական ինքնակառավարման մարմիններում» ծրագրի շրջանակներում հրապարակել է զեկույց։

Սույն հետազոտության միջոցով ուսումնասիրվել է «շահերի բախում»  հասկացության մասին Գորիսի, Տեղի, Տաթևի տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային ծառայողների ունեցած պատկերացումներն ու իմացության աստիճանը, բացահայտվել շահերի բախման դրսևորումները, ՏԻՄ-երի և համայնքային ծառայողների ըմբռնումը, նույնականացման աստիճանը կոռուպցիայի հետ։

Փաստաթղթային մեթոդով ուսումնասիրվել է 2018-2019թթ ընթացքում Սյունիքի մարզի համայքներում անցկացված համայնքային սեփականություն հանդիսացող հողերի, գույքի օտարման, աճուրդների կազմակերպման մրցույթային հանձնաժողովների արձանագրությունները, պարզելու, թե արդյոք առկա են շահերի բախման արդյունքում ձևավորված կոռուպցիոն ռիսկեր։

Հետազոտվել է նաև թիրախ համայնքների ավագանու, համայնքի ղեկավարների որոշումները՝բացահայտելու շահերի բախման դեպքերը։