Ի՞նչ «գիտի» Սյունիքի մարզպետարանի կայքը համայնքների մասին

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը՝  http://syunik.mtad.am/ ստեղծվել է 2011 թվականին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ։

Բաղկացած է մի քանի բաժիններից, որոնցում տեղ են գտել մարզպետարանի կառուցվածքի, աշխատակազմի, իրականացվող աշխատանքների նաեւ համայնքների, ՏԻՄ-երի գործունեության մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ առանձին հղումներ՝ իրավական ակտերի, հայտարությունների ու նորությունների համար։

Արդյո՞ք, մարզպետարանի կայքում օրենքով նախատեսվող տեղեկատվություն տեղադրված է, եւ ինչ «գիտի» կայքը համայնքների, ՏԻՄ-երի մասին. այս հարցերի պատասխանները  կարող եք գտնել  մեր կողմից կատարված ուսումնասիրության մեջ՝ այստեղ։

***

Ուսումնասիրություննիրականացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ: