Գորիս խոշորացված համայնքի ռեսուրսները՝ մեկ հարթակում
Գորիս խոշորացված համայնքի երիտասարդները «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի աջակցությամբ իրականացրել են համայնքի ռեսուրսների քարտեզագրման աշխատանքներ։ Քարտեզագրված ռեսուրսների հիման վրա ստեղծվել է բազա, իսկ բազայի հիման վրա՝ հարթակ, որտեղ երևում են Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերից հավաքագրված ռեսուրսները։
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ օնլայն հարթակի ներկայացման միջոցառումը, որի ժամանակ երիտասարդները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց կատարած աշխատանքները։
***
Սույն տեսանյութը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։