Հայտարարություններ
Այս բաժնում հրապարակվում են Գորիսի մամուլի ակումբ ՀԿ–ի գործունեության վերաբերյալ հայտարարություններ։ Հայտարարությունների մի մասը ունեն արխիվային նշանակություն։
Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն

ԱՄՆ Զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն հայտարարում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի մասին` Գորիս խոշորացված համայնքի զարգացմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնելու համար։
Փնտրում ենք թարգմանչի

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն համագործակցության է հրավիրում կազմակերպության կայքի թարգմանչի՝ հայերենից անգլերեն, անգլերենից հայերեն գրավոր թարգմանություններ կատարելու համար։
Թարգմանությունները կարող են առնչվել նաև կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին և ծրագրերին:
ԳՄԱ-ն փնտրում է լրագրող

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն փնտրում է լրագրողի
Աշխատանքային փորձը ցանկալի է։
Կարևոր է լրագրության ոլորտում զարգանալու ցանկությունը:
ԳՄԱ-ն Վայոց ձորի մարզում փնտրում է ծրագրի համակարգողի

Ծրագրի համակարգողի աշխատանքային պարտականություններ են`
համակարգել Վայոց ձորի մարզում մեդիաբովանդակությունների պատրաստման կազմակերպչական աշխատանքները
ներգրավվել մեդիա ծրագրերի մշակման աշխատանքներում
ԳՄԱ-ն փնտրում է մեդիա ծրագրերի համակարգողի

Մեդիա ծրագրերի Համակարգողի պարտականությունն է համակարգել կազմակերպության մեդիա ծրագրերը, աջակցել կազմակերպության մեդիա մասնագիտական և կազմակերպչական կարողությունների զարգացմանը՝ ամրապնդելու խմբագրական անկախությունը, ֆինանսական կայունությունը, ինչպես նաեւ աջակցել հանրության շրջանում մեդիագրագիտության տարածմանը, որը կնպաստի մեդիա միջավայրի բարելավմանը։