Գորիս համայնքի քարտեզագրված ռեսուրսների հարթակի ներկայացում. մասնակցության հրավեր
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի 14-16 տարեկան դպրոցականներին հրավիրում ենք մասնակցելու Գորիս համայնքի ռեսուրսների հարթակի ներկայացման ֆորումին։
Ֆորումին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են համայնքում փոփոխությունների իրականացմամբ, պատրաստ են մշակել համայնքի զարգացմանն ուղղված գաղափարներ և իրականացնել դրանք։ Նրանք կծանոթանան համայնքում առկա ռեսուրսների տեսակներին, ինչպես նաև քարտեզագրման աշխատանքներին մասնակցած կամավորների հետ։
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտը հետևյալ հղումով մինչև 2024 թվականի նոյեմբերի 12-ը։
Ընտրված մասնակիցների հետ նախապես կկապվենք։ Գորիս համայնքի գյուղական բնակավայրերի մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի։
Ֆորումը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 19-ին, «Գորիս» հյուրանոցում /հասցե՝Մովսես Խորենացու փող., 53 շենք/։
Միջոցառման նպատակն է՝
- Ներկայացնել Գորիս համայնքի ռեսուրսների թվային հարթակը։
- Հարթակում առկա ռեսուրսների հիման վրա խմբային աշխատանքներով գեներացնել գաղափարներ՝ համայնքային ռեսուրսների կիրառման, դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, բարելավման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում Գորիս համայնքի շուրջ 40 կամավոր մասնակցել է Գորիս համայնքի ռեսուրսների քարտեզագրմանը։ Ռեսուրսները քարտեզագրվել են նախապես մշակված ձևաչափերով, համապատասխան մեթոդաբանությամբ, որի արդյունքում ստեղծվել է տվյալների բազա։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի համակարգող Աննա Սահակյանին +37498 990797 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ հասցեով։
***
Սույն նախաձեռնությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։