Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն

19, մարտի, 2024թ

  • Դիմելու վերջնաժամկետը՝                     30 ապրիլ, 2024 թ
  • Ծրագրի տևողությունը՝                          մինչև 12 ամիս
  • Ծրագրի առաջարկներն ուղարկել       [email protected] էլ. հասցեին

ԱՄՆ Զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն հայտարարում է դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի մասին` Գորիս խոշորացված համայնքի զարգացմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնելու համար։

1․Դրամաշնորհային ծրագրի նպատակը

Ուժեղացնել Գորիս խոշորացված համայնքը, մասնավորապես, մշակել արդյունավետ համագործակցային նախադեպեր համայնքի հիմնական դերակատարների միջև, ներգրավել քաղհասարակությանը, ակտիվ խմբերին և այլ դերակատարներին` համայնքի զարգացման գործընթացներում։

Ծրագիրը նախատեսում է մրցութային կարգով ֆինանսավորել նախագծեր` ուղղված համայնքային նշանակության խնդիրների հասցեագրմանը, մասնավորապես, համայնքի մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավմանը, համայնքի տարբեր դերակատարների միջև համագործակցություն խթանելուն (օր. մասնավոր, հասարակական, կրթական, մշակութային, երիտասարդական, ՏԻՄ, պետական, համայնքային և մասնագիտական կազմակերպությունների միջև), ինչպես նաև` համայնքային կառույցների և կազմակերպությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով` ի նպաստ Գորիս խոշորացված համայնքի համաչափ և կայուն զարգացմանը։

Կխրախուսվեն այն ծրագրերը, որոնցում նախատեսվում են. նորարարական լուծումներ/գաղափարներ, համայնքի տարբեր դերակատարների միջև համագործակցություն, փորձագիտական լավագույն ներուժի ներդրում և հատուկ կարիքներ ունեցող խմբերի ներգրավվածություն։

2․ Նախագծերը կարող են հասցեագրել հետևյալ  ուղղությունները.

Նախագծերը պլանավորելիս խրախուսվում է ծանոթանալ Ծրագրի հակիրճ նկարագրությանը, Գորիս համայնքի հնգամյա ռազմավարական պլանին և Գորիս համայնքի մարդկային ռեսուրսների զարգացման պլանին։

3․Դրամաշնորհային հայտի ներկայացման պայմանները․

Նախագծի հայտը մշակելիս, խնդրում ենք հաշվի առնել հետևյալ պայմանները․

4․Ովքեր կարող են դիմել

Դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել բազմաբնակավայր Գորիս համայնքում գրանցված հասարակական կազմակերպությունները (ՀԿ), հիմնադրամները, ասոցիացիաները, նախաձեռնող խմբերը (նվազագույնը երեք անդամից կազմված)։

5․Դրամաշնորհների ընտրության գործընթացը և ժամանակացույցը

 Դրամաշնորհային գործընթացը կկատարվի հետևյալ  փուլերով. (1) ծրագրի հայտադիմումի ներկայացում, (2) ծրագրերի գնահատում, (3) համաստեղծման գործընթաց. ծրագրի գործողությունների և բյուջեի շրջանակների հստակեցում ընտրված ծրագրերի համար, (4) ֆինանսավորում և (5) իրագործում։

  • Տեղեկատվական հանդիպում – 2024 թ․ մարտի 25գրանցվել մինչև մարտի 22-ը
  • «Ինչպես մշակել դրամաշնորհային հայտ» դասընթաց – ս.թ. ապրիլի 1-2 (ենթակա է փոփոխության), գրանցվել մինչև մարտի 30-ը
  • Հայտի ներկայացման վերջնաժամկետ – ս.թ. ապրիլի 30, ժամը 17։00
  • Ծրագրերի ընտրություն – մինչև ս.թ. մայիսի 5-ը
  • Համաստեղծման գործընթաց – ծրագրի վերջնական գործողությունների և շրջանակի հաստատում-մինչև ս.թ. մայիսի 15-ը
  • Ծրագրի վերջնական տարբերակի և բյուջեի ներկայացում- մինչև ս.թ. մայիսի 20
  • Պայմանագրերի կնքում, դրամաշնորհի կառավարման ուսուցման մասնակցություն-մինչև ս.թ. մայիսի 30
  • Ծրագրերի մեկնարկ -ս.թ. հունիսի 1

Ակնկալվում է, որ դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված դիմորդները  պատրաստ կլինեն համագործակցելու բոլոր գործընկերների հետ, մասնակցելու լրացուցիչ միջոցառումների և կարողությունների զարգացման դասընթացների, կիսելու հաջողության պատմություններն ու փորձը, վերլուծելու ծրագրերի առաջընթացը կամ խնդիրները, դասեր քաղելու, նորարարություն ներմուծելու իրենց գործընթացներում։

Ծրագրի երկրորդ փուլ չանցած կազմակերպությունները հնարավորություն կունենան մասնակցելու կարողությունների զարգացման միջոցառումներին՝ զարգացնելու իրենց կարողությունները և ծրագրային գաղափարները, հետագայում այլ աջակցություն գտնելու կամ ծրագրի հաջորդ հնարավորություններին դիմելու համար։

6․ Գնահատման չափանիշերը․

Ընտրող հանձնաժողովը ծրագրային առաջարկների ընտրությունը կկատարի հիմք ընդունելով հետևյալ չափանիշերը.

 7․Դիմելու կարգը

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար գրանցվել մինչև մարտի 22-ը։

 «Ինչպես մշակել դրամաշնորհային հայտ» դասընթացին մասնակցելու համար գրանցվել  մինչև մարտի 30-ը։

Դրամաշնորհային հայտի փաթեթը կարող եք ներբեռնել այստեղից։

Ծրագրի համառոտ առաջարկը պետք է կազմված լինի հայերեն, համակարգչային MS Word ծրագրով, Sylfaen տառաձևով, 11 տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1:

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել Ծրագրի ղեկավար Անահիտ Բաղդասարյանին՝ էլ փոստ  [email protected] , հեռ․ 098 99 07 31 հեռախոսահամարով։

***

 Ծրագրի մասին

«Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը (ԳՄԱ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացնում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիրը, որը մեկնարկել է 2023 թվականի մարտին և կիրականացվի մինչև 2026 թվականի փետրվարը։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

«Տեղական ինքակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի նպատակն է բարձրացնել Գորիս խոշորացված համայնքի կարողություններն ու հզորությունը համայնքի կարողություններն ու հանձնառությունը ուժեղացնելու միջոցով, ինչը կնպաստի համայնքի զարգացմանն ու կխթանի քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը որոշումների կայացման գործընթացում։

Սույն դրամաշնորհային մրցույթը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները»։