Խորհրդակցական մարմնի ձևավորման հայտարարություն
«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն (ԳՄԱ) ձևավորում է խորհրդակցական մարմին` համայնքի անդամների ներգրավվածության միջոցով ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Հրավիրում ենք Գորիս խոշորացված համայնքի բնակիչներին դիմելու ձևավորվող մարմնի աշխատանքներին։
Ստեղծվող խորհրդակցական մարմինը ակտիվորեն կհամագործակցի ԳՄԱ-ի հետ` եռամյա ծրագրի իրականացման ընթացքում։ Խորհրդակցական մարմնի նպատակն է համախմբել Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի շահագրգիռ կողմերին՝ ծրագրային մի շարք նախաձեռնությունների մշակման և իրականացման գործընթացներին մասնակցելու, համայնքի առաջնահերթությունների, հնարավոր լուծումների և մեթոդների շուրջ քննարկումներին մասնակցելու, ինչպես նաև խոշորացված համայնքի բնակավայրերի ընթացիկ խնդիրների և զարգացումների մասին տեղեկացնելու հարցում։
Խորհրդակցական մարմնի ընտրությունը կկատարվի դիմումների հիման վրա՝ հաշվի առնելով հետևյալ չափանիշները.
- Գորիս խոշորացված համայնքի զարգացմամբ շահագրգռվածությունը
- Համայնքի խնդիրների պատկերացումը
- Հնարավոր լուծումների ձևավորման, նորարարական կամ կառուցողական մոտեցումները
- Պատրաստակամությունը` աշխատելու համայնքի տարբեր սեռի, մասնագիտության և տարիքի ներկայացուցիչների հետ
- Ժամանակի, համագործակցային հմտությունների և այլ ռեսուրսների առկայությունը ծրագրի իրականացման ընթացքում։
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ տեղեկությունները, և հայտը մեզ ուղարկել մինչև 2023թ․ հունիսի 7-ը։
Դիմորդները կընտրվեն մրցութային կարգով՝ ըստ ներկայացված հայտերի։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի ղեկավար Անահիտ Բաղդասարյանին +37498 990797 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ հասցեով։
«Տեղական ինքանակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի նպատակն է՝ հզորացնել Գորիս խոշորացված համայնքը՝ տարբեր դերակատարների կարողությունների զարգացման միջոցով, որը կհանգեցնի համայնքի զարգացմանն ու կբարձրացնի բնակիչների ներգրավվածությունն ու վերահսկողությունը որոշումների կայացման գործընթացներում։
***
Ծրագիրն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։