Ծրագրեր
Այստեղ ներկայացված են «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի վերջին հինգ տարիների ընթացիկ և ավարտված ծրագրերը։
«Արտակարգ իրավիճակի նախապատրաստում և մարդասիրական օգնություն ճգնաժամից տուժած մարդկանց»

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն (ԳՄԱ) ACTED Հայաստանի հետ համատեղ իրականացրել է Լաչինի միջանցքի ճգնաժամից տուժած արցախցիների կարիքի գնահատում, հետազոտել համայնքապետարանների կարիքները և կարողությունները արտակարգ իրավիճակներում սոցիալական աջակցության վերաբերող հարցերի, առկա հիմնախնդիրների և դրանց լուծման եղանակների համատեքստում։ Նախագծի շրջանակում ՏԻՄ-երին տեխնիկական աջակցություն է տրամադրվել, իսկ Լեղնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ դրամական կտրոններ։
«Սյունիքի քաղաքական ակումբ»

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն Կովկասի Ինստիտուտի հետ համատեղ 2022 թվականի նոյեմբերին ստեղծել է Սյունիքի քաղաքական ակումբ, որի նպատակն էր դառնալու անաչառ հարթակ սյունեցիներին հուզող անվտանգային, սոցիալ-տնտեսական, կրթական և այլ խնդիրների քննարկման համար։ Քննարկումները տեղի են ունենում Սյունիքի մարզի տարբեր համայնքներում։ Հանդիպումներին մասնակցել են նաև հրավիրյալ փորձագետներ, քաղաքական գործիչներ, քաղաքականության մշակում իրականացնող պետական ծառայողներ, լրագրողներ։
Զարգացման ծրագրերը՝ թափանցիկ, հրապարակային.զեկույց

«Զարգացման ծրագրերը՝ թափանցիկ, հրապարակային» ծրագրով «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն ուսումնասիրել է ՀՀ Կառավարության կողմից Սյունիքի մարզի Մեղրի, Կապան, Սիսիան, Գորիս, Տեղ, Տաթև, Քաջարան համայնքներին 2019-22թթ պետության կողմից տրված սուբվենցիոն ծրագրերի ընտրության, ներկայացման, ֆինանսավորման ընթացքը, իրականացված ծրագրերի արդյունավետությունը, դրանց ընտրության, իրականացման գործում քաղաքացիների մասնակցությունը։