«Թերթելով Սյունիքի պատմությունը»

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն սկսել է թվայնացնել «Զանգեզուր» թերթի արխիվը։ Թերթի առաջին համարը հրատարակվել է 1934թ․ և մինչև 2000թ վավերագրել Հայաստանի, մասնավորապես, Գորիսի տարածաշրջանի (ներառյալ Տաթև, Տեղ) կարևոր իրադարձությունները։

Այս նախագծով թերթի արխիվի թղթային արտադրանքի՝ թվայինի փոխակերպման և հանրային տիրույթում պահպանման միջոցով վավերագրվում է Գորիսի տարածաշրջանի կարևոր իրադարձությունները, մշակութային տնտեսական, ժողովրդագրական, պատմական արժեքավոր նշանակություն ունեցող նյութեր։

Մոտ 70 հազար էջ կազմող արխիվի թվայնացումը հնարավորություն կտա հուսալիորեն պահել և րոպեների ընթացքում գտնել Գորիսին, Տեղին, Տաթևին վերաբերող արխիվային լուսանկարներ, իրադարձություններ, որոշումներ։

***

Ծրագիրն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։