Իրադարձային
Գորիս համայնքի ռեսուրսների քարտեզագրում

Գորիս խոշորացված համայնքի շուրջ 30 ակտիվ երիտասարդ իրականացնում է ռեսուրսների քարտեզագրման աշխատանքներ համայնքում։ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն երիտասարդների ներգրավմամբ իրականացնում է Գորիս համայնքի ռեսուրսների քարտեզագրում, որը հնարավորություն կտա համայնքի զարգացմանն ուղղված գործողությունները պլանավորելիս հաշվի առնել ոչ միայն` խնդիրներն ու կարիքները, այլև հնարավորությունները, զարգացման միտումները։ Երիտասարդները այցելում են բնակավայրեր հավաքագրում տեղեկատվություն բնակիչներից, ՏԻՄ-երից, տեղական համայնքային կազմակերպություններից […]
Կրթությունը՝ Գորիս համայնքի զարգացման գործընթացներում

Ջերմուկում կայացել է «Կրթության դերը՝ Գորիս համայնքի զարգացման գործում» եռօրյա աշխատաժողով, որտեղ Գորիս համայնքի մարդկային ռեսուրսների զարգացման պլանի համատեքստում քննարկվել է տարբեր ոլորտներում կրթության կազմակերպման ձևաչափերին, ուղղություններին, առաջնահերթություններին վերաբերող հարցեր։
ԳՄԱ-ն հյուրընկալեր էր ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդին

ԳՄԱ թիմը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, պատմեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի արձանագրած հաջողությունների ու արդյունքների մասին: Քննարկվեց համայնքի տարբեր դերակատարների ներգրավմամբ Գորիսում մի շարք նախաձեռնությունների իրականացման, երիտասարդների միջոցով համայնքի ռեսուրսների քարտեզագրման, ենթադրամաշնորհների կարևորության, արդյունավետության և այլ թեմաներ։ Կարևորվեց բնակիչների մասնակցությունը Գորիս համայնքի զարգացման գործընթացում և կարողությունների զարգացումը […]
Սյունիքի մարզն ունի մարդակենտրոն անվտանգային կարիքների գնահատման փաստաթուղթ

Համաժողովը նվիրված էր «Մարդու անվտանգությունը Սյունիքի մարզում» սոցիոլոգիական հետազոտության նախնական արդյունքների ներկայացմանը, որն իրականացվել էր բացահայտելու Սյունիքի մարզի համայնքների բնակիչների կարիքները՝ մարդու անվտանգության ոլորտում:
Խորհրդակցական խմբի հանդիպում

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում խորհրդակցական խմբի հետ, ովքեր կհամագործակցեն ԳՄԱ-ի հետ` եռամյա ծրագրի իրականացման ընթացքում։ Խմբի նպատակն է համախմբել Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի շահագրգիռ կողմերին՝ ծրագրային մի շարք նախաձեռնությունների մշակման և իրականացման գործընթացներին մասնակցելու, համայնքի առաջնահերթությունների, հնարավոր լուծումների և մեթոդների շուրջ քննարկումներին մասնակցելու, ինչպես նաև խոշորացված համայնքի […]