Խորհրդակցական խմբի հանդիպում

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում խորհրդակցական խմբի հետ, ովքեր կհամագործակցեն ԳՄԱ-ի հետ` եռամյա ծրագրի իրականացման ընթացքում։ Խմբի նպատակն է համախմբել Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի շահագրգիռ կողմերին՝ ծրագրային մի շարք նախաձեռնությունների մշակման և իրականացման գործընթացներին մասնակցելու, համայնքի առաջնահերթությունների, հնարավոր լուծումների և մեթոդների շուրջ քննարկումներին մասնակցելու, ինչպես նաև խոշորացված համայնքի բնակավայրերի ընթացիկ խնդիրների և զարգացումների մասին տեղեկացնելու հարցում։ Այս անգամ քննարկվեց առաջիկայում հայտարարվելիք դրամաշնորհային ծրագրերի առաջնահերթությունները։ 

***

Սույն հանդիպումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։