Գորիս համայնքի ռեսուրսների քարտեզագրում
Գորիս խոշորացված համայնքի շուրջ 30 ակտիվ երիտասարդ իրականացնում է ռեսուրսների քարտեզագրման աշխատանքներ համայնքում։
«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն երիտասարդների ներգրավմամբ իրականացնում է Գորիս համայնքի ռեսուրսների քարտեզագրում, որը հնարավորություն կտա համայնքի զարգացմանն ուղղված գործողությունները պլանավորելիս հաշվի առնել ոչ միայն` խնդիրներն ու կարիքները, այլև հնարավորությունները, զարգացման միտումները։
Երիտասարդները այցելում են բնակավայրեր հավաքագրում տեղեկատվություն բնակիչներից, ՏԻՄ-երից, տեղական համայնքային կազմակերպություններից բացահայտում գոյություն ունեցող Ֆիզիկական, նյութական, բնական ռեսուրսներ, արտադրական և տնտեսական միավորներ և այլն։
Ռեսուրսների քարտեզագրման նպատակն է՝ համայնքային փոփոխություններ առաջարկելու պրոցեսում հիմնվել արդեն գոյություն ունեցող զարգացումների և ռեսուրսների վրա և համակենտրոնացնել զարգացման ենթակա ոլորտները` աշխատելով համադրել ռեսուրսների տեսակներն ու ոլորտները, օրինակ. ֆիզիկական, սոցիալական, հասարակական, մշակութային, և այլն։
Այս գործընթացը ուղղված է նաև անհատների և կազմակերպությունների միջև նոր կապերի, հարաբերությունների և հնարավորությունների ձևավորմանը։
Հիշեցնենք, որ նախքան ռեսուրսների դուրս բերումը երիտասարդները նախապես վերապատրաստվել են, ծանոթացել իրենց առջև դրված խնդիրներին, դրանց իրագործման մեթոդներին, գործիքների վերաբերյալ հստակ պատկերացում ապահովելու նպատակով։
***
Սույն նախաձեռնությունն իրականացվում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ համատեղ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով: Նյութի բովանդակությունը ﬕﬕայն «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։