ԳՄԱ-ն հյուրընկալեր էր ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդին
ԳՄԱ թիմը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, պատմեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի արձանագրած հաջողությունների ու արդյունքների մասին:
Քննարկվեց համայնքի տարբեր դերակատարների ներգրավմամբ Գորիսում մի շարք նախաձեռնությունների իրականացման, երիտասարդների միջոցով համայնքի ռեսուրսների քարտեզագրման, ենթադրամաշնորհների կարևորության, արդյունավետության և այլ թեմաներ։
Կարևորվեց բնակիչների մասնակցությունը Գորիս համայնքի զարգացման գործընթացում և կարողությունների զարգացումը մարդկային ռեսուրսի զարգացման համատեքստում։
Զրուցեցինք նաև Արցախից բռնի տեղահանված մարդկանց խնդիրների լուծման հնարավորությունների, միջազգային հանրության կողմից Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ներդրվող ջանքերի, տեղական ժողովրդավարության զարգացման, հանրային կյանքում երիտասարդների առավել ակտիվ դերակատարության մասին։