Ի նպաստ բիզնես միջավայրի ձևավորմանը

«Արմեն Իվանյան» նախաձեռնող թիմն ամփոփեց «Գորիսի զբոսաշրջային հնարավորությունների զարգացում» նախագիծը, որն իրակացվում էր «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում։

Նախաձեռնող թիմը ստեղծել է Գորիս համայնքում գործող զբղոսաշրջային, սպասարկման ոլորտների տեղեկությունների բազա, քննարկումների ընթացքում բացահայտել զարգացման մարտահրավերները և այն ռեսուրսները, որոնց արդյունավետ օգտագործմամբ հնարավոր է խթանել ոլորտի զարգացումը։

Եզրափակիչ միջոցառմանը մասնակցում էին երեք տասնյակից ավելի տեղական արտադրողներ, հյուրանոցային ընկերությունների, սպասարկման ոլորտի ներկայացուցիչներ։

Մասնակիցները կարևորեցին տեղական արտադրանքի ճանաչելությունը բարձրացմանն ուղղված մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացումը, ոլորտային մասնագետների ներգրավումը, փորձի փոխանակումը։

Առաջարկություն եղավ օնլայն հարթակ ստեղծել, որտեղ ներկայացվեն տեղական արտադրողների, սպասարկման ոլորտի, զբոսաշրջային ընկերությունների ռեսուրսները, ինչպես նաև շեշտվեց համագործակցային միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում նախաձեռնող խումբը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում հիմնադրվել է «Իվանյանս բիզնես կենտրոն» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն, որը նախատեսում է աջակցել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, տարածաշրջանում բիզնեսի առողջ մրցակացային միջավայրի ստեղծմանը։

***

Սույն նախաձեռնությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։