Ընտրվել է Մեդիադատ խաղի թեմա

Առաջիկա շաբաթներին«Գորիսի մամուլի ակումբի» նախաձեռնությամբ կկազմակերպվի «Մեդիադատ», որի ընթացքում խաղի միջոցով կքննարկվի ավելի վաղ անցկացված օնլայն հարցումների արդյունքները։

Հարցումները հաջորդել են «Մեդիագրագիտություն, քննադատական մտածողություն և ապատեղեկատվություն» թեմաներով դասընթացներին։

Հետազոտությանը մասնակցել է 73 հոգի, ովքեր  ուսումնասիրել են վերջին չորս ամիսների ընթացքում առցանց տարածված թեմաները, որոնցում,  ըստ նրանց, ավելի հաճախ են հանդիպում մանիպուլացիաներ, ապատեղեկատվության տարրեր։ Ըստ արդյունքների, առավել հաճախ նշվել են հետևյալ թեմաները․

Հաշվի առնելով հետազոտության արդյունքները, արհեստական բանականությունն արդեն ակտիվորեն օգտագործվում է ինչպես տեղեկատվության արտադրության, այնպես էլ մանիպուլյացիաների տարածման համար, թեմաների հանրային կարևորությունը, մանիպուլյացիաների կրկնությունը և հանրային արձագանքը, Մեդիադատ խաղի թեմա է ընտրվել «Արհեստական բանականությունը՝ որպես մանիպուլացիայի տարածման ռիսկ»։