Երիտասարդների ներգրավումը Հայաստանի ժողովրդավարական ապագայի ձևավորման մեջ

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի հովանու ներքո գործող Սյունիքի քաղաքական ակումբը հոկտեմբերից դեկտեմբեր ամիսների ընթացքում Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան  և Սիսիան քաղաքներում կազմակերպել էր «Երիտասարդների ներգրավումը Հայաստանի ժողովրդավարական ապագայի ձևավորման մեջ» թեմայով փակ, ոչ ֆորմալ քննարկումներ։

Քննարկումներն իրականացվել են «Երիտասարդների ներգրավումը Հայաստանի ժողովրդավարական ապագայի ձևավորման մեջ հետհեղափոխական, հետպատերազմյան Հայաստանի քաղված դասերի վերլուծության միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրագործում է Caucasus Institute-ը Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ։

Քննարկումները վարում էր «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Աննա Սահակյանը, իսկ բանախոսներն էին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և Հրանտ Միքայելյանը, Լրատվական ռադիոյի խմբագիր, հաղորդավար Լիանա Խաչատրյանը, գրող, լրագրող Մարկ Գրիգորյանը։

Ընթացքում երիտասարդները և այլ ոլորտի ներկայացուցիչներ փորձագետների հետ քննարկեցին հետհեղափոխական և հետպատերազմյան Հայաստանի քաղված դասերը, ծանոթացան  Հայաստանի առաջատար փորձագետների մոտեցմանը հետհեղափոխական, հետպատերազմյան Հայաստանի քաղված դասերի, մասնավորապես անվտանգության, տնտեսության, ազատությունների բնագավառներում, և նրա վերաբերյալ, թե ինչ հնարավոր ճանապարհներ կան դրանք օգտագործելու՝ Հայաստանի ժողովրդավարական ապագան կերտելու համար։ Մասնակիցները կիսվեցին փորձագետների հետ իրենց մոտեցումներով ու տեսլականներով։