Աշխատանքի հայտարարություն

Պաշտոն – Մշտադիտարկման, գնահատման և ուսուցման մասնագետ
Վայրը-ք․ Գորիս, Մաշտոցի 3
Անմիջական ղեկավար- Ծրագրերի ղեկավար

Աշխատանքի նպատակը

Պատասխանատու է մշակել և պարբերաբար թարմացնել ծրագրերի մոնիտորինգի, գնահատման և ուսուցման  պլանը՝ համաձայն ԳՄԱ-ի և դոնոր կազմակերպությունների պահանջներին և ձևաչափերին,  վերահսկել դրա իրականացումը ծրագրերի պլանավորված գործողությունների և նախագծված նպատակների և ցուցանիշների նկատմամբ: Աջակցել Ծրագրի ղեկավարին Ծրագրի մոնիտորինգի, գնահատման և ուսուցման գործընթացի նախագծման և վերահսկման գործում:

Հիմնական պարտականությունները

  1. Վերահսկել ԳՄԱ-ի կողմից ֆինանսավորված ենթադրամաշնորհները` ՀՀ օրենսդրության և դոնոր կազմակերպությունների պահանջներին համապատասխան:
  2. Վերանայել և վերլուծել ենթադրամաշնորհներ իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող փաստաթղթերը:
  3. Ենթադրամաշնորհներ իրականացնող կազմակերպություններին տրամադրել խորհրդատվություն՝ վերահսկման և գնահատման համար անհրաժեշտ տվյալների ամբողջական հավաքագրման հետ կապված:
  4. Պատրաստել ենթադրամաշնորհների վերահսկման գրաֆիկ:
  5. Պլանավորված պարբերականությամբ այցելություններ կատարել ծրագրի թիրախ տարածք` վերահսկման նպատակով:
  6. Վերահսկման արդյունքների մասին հաշվետվություններ պատրաստել և ներկայացնել ծրագրի ղեկավարին:
  7. Կատարել ծրագրի միջանկյալ և վերջնական տարեկան գնահատումները, պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել ծրագրի ղեկավարին։
  8. Մշակել մոնիտորինգի և գնահատման հաշվետվությունների ստանդարտներ, ձևաթերթիկներ:

Հիմնական պահանջներ

  1. Բարձրագույն կրթություն
  2. ՀԿ գործունեության ոլորտի իմացություն.
  3. Համակարգչային  հմտություններ.
  4. Տվյալների բազաների հետ աշխատելու կարողություն,
  5. Հայերեն և անգլերեն լեզուների բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ռուսաց լեզվի իմացությունը կդիտվի առավելություն

Լրացուցիչ հմտություններ

  1. Թիմային աշխատանքի կարողություն, մարդկանց հետ շփվելու ունակություն
  2. Լսելու կարողություն, կազմակերպվածություն, պատասխանատվություն, ճշտապահություն

Ինչպես դիմել

Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը և հետաքրքրության նամակը  հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected]  հասցեին մինչև ս.թ. հունվարի 20-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով Մշտադիտարկման, գնահատման և ուսուցման մասնագետ։

Լրացուցիչ հարցերի դիպքում կարող եք զանգահարել +37498990731 հեռախոսահամարով՝ Անահիտ Բադասարյանին կամ գրել  [email protected] էլ․հասցեին։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: