Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն
Դիմելու վերջնաժամկետը՝ 19-ը օգոստոսի, 2023 թ․
Ծրագրի տևողությունը՝ մինչև 12 ամիս
Ծրագրի առաջարկներն ուղարկել [email protected] էլ. հասցեին
ԱՄՆ Զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն մեկնարկում է դրամաշնորհային ծրագրի առաջին փուլը` Գորիս խոշորացված համայնքի զարգացմանն ուղղված նախաձեռնություններ իրականացնելու համար։
Դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել Գորիս խոշորացված համայնքի ՔՀԿ-ները և նախաձեռնող խմբերը (տարբեր նախաձեռնությունների, ընդհանուր նպատակի շուրջ միավորված քաղաքացիների խմբեր/ նվազագույնը երեք հոգի/)։
Դրամաշնորհային ծրագրի նպատակն է
Ուժեղացնել Գորիս խոշորացված համայնքը, մասնավորապես մշակել արդյունավետ համագործակցային նախադեպեր համայնքի հիմնական դերակատարների միջև, ներգարվել քաղհասարակությանը, ակտիվ խմբերին և այլ դերակատարներին` համայնքի զարգացման գործընթացներում։
Ծրագիրը նախատեսում է մրցութային կարգով ֆինանսավորել նախագծեր` ուղղված համայնքային նշանակության խնդիրների հասցեագրմանը, մասնավորապես, համայնքի մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավման միջոցով, համայնքի տարբեր դերակատարների միջև համագործակցություն խթանելու միջոցով (օր. մասնավոր, հասարակական, կրթական, մշակութային, երիտասարդական, ՏԻՄ, պետական, համայնքային և մասնագիտական կազմակերպությունների միջև), ինչպես նաև` համայնքային կառույցների և կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով` ի նպաստ Գորիս խոշորացված համայնքի համաչափ և կայուն զարգացմանը։
Խրախուսվում է նաև առաջարկվող նախագծերում Գորիս խոշորացված համայնքի բնակավայրերի ներգրավվածությունը, համագործակցությունը համայնքային ենթակայության հիմնարկների հետ։
Նախագծերը կարող են հասցեագրել հետևյալ ոլորտները.
- Հանրային տարածքների և միջավայրի կազմակերպում և կառավարում,
- Կրթության, մշակույթի, սպորտի խնդիրներ,
- Տնտեսական զարգացում. զբոսաշրջություն, ձեռնարկատիրություն,
- Զբաղվածության, գյուղատնտեսութան նորարարական լուծումների խթանում,
- Սոցիալական, հանրային առողջության խնդիրներ,
- Հանրային մասնակցության, կամավորության, հաղորդակցությունների, համայնքային ծառայությունների կազմակերպման, միջհամայնքային կապերի խնդիրներ,
- Այլ` կարող եք նաև առաջարկել նախագծեր համայնքային նշանակության այլ թեմաներով։
Նախագծերի գաղափարները պլանավորելիս խրախուսվում է ծանոթանալ ծրագրի հակիրճ նկարագրությանը, «Գորիս խոշորացված համայնքի տեսլականի հանրային քննարկման» հաշվետվությանն ու Գորիս համայնքի հնգամյա ռազմավարական պլանին։
Դրամաշնորհային ծրագրի պայմանները
Նախագծի հայտը մշակելիս, խնդրում ենք հաշվի առնել հետևյալ պայմանները․
Ծրագրերի համառոտ առաջարկի ներկայացման վերջնաժամկետը՝ 19-ը օգոստոսի, 2023 թ․։
Մեկ դրամաշնորհային ծրագրի չափը
- ՀԿ-ների և գրանցված կազմակերպությունների համար- մինչև 7 000 000ՀՀ դրամ
- Նախաձեռնող խմբերի համար – մինչև 4 000 000ՀՀ դրամ
Սույն դրամաշնորհի շրջանակում դիմորդները չեն կարող նախատեսել շինարարություն, վերանորոգում, ենթակառուցվածքների հիմնանորոգում կամ բարելավում։
Ծրագրի տևողությունը՝ մինչև 12 ամիս:
Ովքեր կարող են դիմել
Ծրագրին կարող են դիմել միայն Գորիս խոշորացված համայնքում գործող շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, ոչ առևտրային, ինչպես նաև առևտրային կազմակերպություններ լրատվական, կրթական, հետազոտական, վերլուծական և խորհրդատվական կենտրոններ) և ոլորտային կամ համայնքային նախաձեռնող խմբեր։
Դրամաշնորհների ընտրության գործընթացն ու ժամանակացույցը
Դրամաշնորհային գործընթացը կկատարվի հետևյալ փուլերով. (1) ծրագրի հայտադիմումի ներկայացում, (2) ծրագրերի գնահատում, (3) համաստեղծման գործընթաց. ծրագրի գործողությունների և բյուջեի շրջանակների հստակեցում ընտրված ծրագրերի համար, (4) ֆինանսավորում և (5) իրագործում։
1. | Տեղեկատվական հանդիպում | Հուլիսի 27, գրանցվել մինչև հուլիսի 23-ը |
2․ | «Ինչպես մշակել դրամաշնորհային հայտ» դասընթաց նախաձեռնող խմբերի համար | Հուլիսի 28, գրանցվել մինչև հուլիսի 25-ը |
3. | Հայտադիմումի ներկայացման վերջնաժամկետ | 2023 թ. օգոստոսի 19 |
4. | Ծրագրերի ընտրություն | Մինչև օգոստոսի 28-ը |
5․ | Համաստեղծման գործընթաց` ծրագրի վերջնական գործողությունների և շրջանակի հաստատում | Մինչև սեպտեմբերի 8-ը |
6 | Ծրագրի վերջնական տարբերակի և բյուջեի ներկայացում | Սեպտեմբերի 19 |
7. | Պայմանագրերի կնքում, դրամաշնորհի կառավարման ուսուցման մասնակցություն | Մինչև Սեպտեմբերի 29-ը |
8. | Ծրագրերի մեկնարկը | 2023 թ․ Հոկտեմբերի 2 |
Ակնկալվում է, որ դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված դիմորդները պատրաստ կլինեն համագործակցելու բոլոր գործընկերների հետ, մասնակցելու լրացուցիչ միջոցառումների և կարողությունների զարգացման դասընթացների, կիսելու հաջողության պատմություններն ու փորձը, վերլուծելու ծրագրերի առաջընթացը կամ խնդիրները, դասեր քաղելու, նորարարություն ներմուծելու իրենց գործընթացներում։
Ծրագրի երկրորդ փուլ չանցած կազմակերպությունները հնարավորություն կունենան մասնակցելու կարողությունների զարգացման միջոցառումներին՝ զարգացնելու իրենց կարողությունները և ծրագրային գաղափարները, հետագայում այլ աջակցություն գտնելու կամ ծրագրի հաջորդ հնարավորություններին դիմելու համար։
Գնահատման չափանիշեր
Ընտրող հանձնաժողովը ծրագրային առաջարկների ընտրությունը կկատարի հիմք ընդունելով հետևյալ չափանիշերը
- Նախագծի համապատասխանությունը սույն ծրագրի նպատակներին,
- Նախագծի իրագործման իրատեսականությունը ժամանակահատվածի և գումարի շրջանակներում
- Կազմակերպության կարողությունը` տվյալ նախագիծն իրագործելու համար։ Նախաձեռնող խմբի դեպքում` տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու կարողությունները,
- Նպատակների, խնդիրների, գործողությունների և արդյունքների տրամաբանական կապը։
Դիմելու կարգը
Ծրագրի հայտադիմումը Հավելված 1–ի ձևին համապատասխան պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի տողում նշելով՝
GorisLW: Հայտադիմում_գլխավոր դիմորդի անունը կամ անվան հապավումը (լատինատառ կամ անգլերեն) մինչև 2023 թ. օգոստոսի 19-ը։
Տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար գրանցվել մինչև հուլիսի 23-ը։
«Ինչպես մշակել դրամաշնորհային հայտ» դասընթացին մասնակցելու համար գրանցվել մինչև հուլիսի 25-ը։
Դրամաշնորհային հայտի ձևը կարող եք ներբեռնել այս հղումով՝ Հավելված 1։
Ծրագրի համառոտ առաջարկը պետք է կազմված լինի հայերեն, համակարգչային MS Word ծրագրով, Sylfaen տառաձևով, 11 տառաչափով, միջտողային հեռավորությունը՝ 1:
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Անահիտ Բաղդասարյանին՝ էլ․փոստ [email protected], հեռ․ 098 99 07 31 հեռախոսահամարով մինչև օգոստոսի 4-ը։
***
Ծրագրի մասին
«Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը (ԳՄԱ) Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ իրականացնում է «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիրը, որը մեկնարկել է 2023 թվականի մարտին և կիրականացվի մինչև 2026 թվականի փետրվարը։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։
«Տեղական կառավարման գործողություն հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի նպատակն է բարձրացնել Գորիս խոշորացված համայնքի կարողություններն ու հզորությունը համայնքի կարողություններն ու հանձնառությունը ուժեղացնելու միջոցով, ինչը կնպաստի համայնքի զարգացմանն ու կխթանի քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը որոշումների կայացման գործընթացում։
Ծրագիրն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով: Նյութի բովանդակությունը ﬕﬕայն «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: