«Հնարավո՞ր է ժողովրդավարություն առանց պոպուլիզմի» թեմայով քննարկում
Հունիսի 8-ին Սյունիքի քաղաքական ակումբի կողմից Գորիսի մամուլի ակումբում տեղի է ունեցել քննարկում՝ «Հնարավո՞ր է ժողովրդավարությունն առանց պոպուլիզմի» թեմայով, որի ընթացքում հրավիրված փորձագետները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկեցին պոպուլիզմի կիրառման դեպքերը, այդ թվում ժողովրդավարական ռեժիմներում, պատճառներն ու հետևանքները: Բանախոսներն էին Կովկասի ինստիտուտի փորձագետներ Հրանտ Միքայելյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը և Գոռ Պետրոսյանը:
Քննարկումն իրականացվում է “Պատվաստում ընդդեմ անազատ ժողովրդավարության և պոպուլիզմի” ծրագրի շրջանակներում, որն իրագործվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ Գերմանական Մարշալ հիմնադրամի “Սևծովյան վստահություն” նախագծի աջակցությամբ: Քննարկման ընթացքում հնչեցրած կարծիքները կարող են չհամընկնել “Սևծովյան վստահության” կամ Կովկասի ինստիտուտի դիրքորոշման հետ: