Քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկում

Մայիսի 25-ին Գորիսի մամուլի ակումբի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Սյունիքի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման սկզբում ԳՄԱ-ի թիմը ներկայացրեց «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիրը, նախատեսվող աշխատանքների շրջանակն ու առաջիկա անելիքները, այնուհետև ներկաները խոսեցին իրենց կողմից իրականացվող ծրագրերից։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քաղհասարկության գործունեության համար առաջացած մարտահրավերները, կարիքները, ինչպես նաև համատեղ աշխատելու հնարավորություններն ու ռեսուրսները։

***
Սույն հանդիպումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։