«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիր․ դրամաշնորհային երկրորդ փուլի ծրագրերի նկարագրություններ

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով Գորիս համայնքի ինը հասարակական կազմակերպություն և նախաձեռնող վեց թիմ տարբեր ծրագրեր կիրականացնեն Գորիս համայնքի զարգացմանն աջակցելու համար։

Ստորև ներկայացված են դրամաշնորհային ծրագրերի նկարագրությունները․

Կազմակերպության անվանումը`«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ

Ծրագրի անվանումը. «Նոր մոտեցումներ արհեստների ոլորտում»

Ծրագրի նպատակը․ Նպաստել  Գորիս խոշորացված համայնքի մշակութային հաստատությունների զարգացմանը՝ մասնագիտական հմտությունների բարելավման և նյութատեխնիկական բազայի համալրման միջոցով։

Կազմակերպության անվանումը`«Բարի երթ» ՀԿ   

Ծրագրի անվանումը. «Անվտանգ երթևեկության ապահովում Գորիսում»

Ծրագրի նպատակը․ Աջակցել Գորիս խոշորացված համայնքի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ ճանապարհային երթևեկության կանոնակարգման վերաբերյալ։

Կազմակերպության անվանումը՝ «ԳՕ Կրթօջախ» կրթական հիմնադրամ

Ծրագրի անվանումը. «Անգլերենը` հաղորդակցության միջոց»

Ծրագրի նպատակը․ Աջակցել Գորիս համայնքում անգլերեն լեզվի դասավանդման որակի բարելավմանը, երիտասարդների կարողությունների զարգացմանը՝ նրանց դարձնելով աշխատաշուկայում առավել մրցունակ։

Կազմակերպության անվանումը՝ «Գորիսի նոր սերունդ» ԲՀԿ 

Ծրագրի անվանումը. «Հավասար  հնարավորություններ յուրաքանչյուր երեխայի համար»

Ծրագրի նպատակը. Նպաստել Գորիս խոշորացված համայնքի հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության վերականգնմանը, ներառմանը, սոցիալականացմանը ու ժամանցի կազմակերպմանը՝ վերականգնողական կենտրոնի ստեղծման, մասնագետների վերապատրաստման և հանրային իրազեկման միջոցով։

Կազմակերպության անվանումը՝ Սյունիքի մարզասերների ֆեդերացիա 

Ծրագրի անվանումը. Սեղանի թենիսը․ «Գորիս համայնքում առողջ ապրելակերպի գործոն»

Ծրագրի նպատակը․ Սպորտի, մասնավորապես՝ սեղանի թենիսի մասսայականացման և զարգացման միջոցով Գորիս համայնքում նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը։

Կազմակերպության անվանումը՝ «Սյունիքի Նորարարությունների Կենտրոն» ՀԿ

Ծրագրի անվանումը. «Տեխնոլոգիական կադրերի բանկ՝ Գորիսում»

Ծրագրի նպատակը․ Աջակցել Գորիս համայնքի երիտասարդների համակարգչային և թվային  հմտությունների զարգացմանը՝ աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալու, ինպես նաև տեխնոլոգիական կադրերի պահանջարկը ապահովելու համար։

Կազմակերպության անվանումը՝ «Սյունիքի տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ 

Ծրագրի անվանումը. «Լավագույն հյուրընկալությունը Գորիսում»

Ծրագրի նպատակը․ Բարձրացնել Գորիս համայնքի հյուրընկալության ոլորտի աշխատակիցների կարողությունները

Կազմակերպության անվանումը՝ «Թթենի-Համագործակցություն» մանկապատանեկան ՀԿ

Ծրագրի անվանումը. «Մարդու իրավունքների դպրոց՝ Գորիս խոշորացված համայնքի երեխաների համար»

Ծրագրի նպատակը․ Ոչ ֆորմալ կրթության կազմակերպման միջոցով աջակցել Գորիս խոշորացված համայնքի երեխաների ՄԻ/Մարդու իրավունքների/ մասին իրազեկության բարձրացմանը։

Կազմակերպության անվանումը՝  «Նոր հորիզոններ» ՀԿ

Ծրագրի անվանումը. «Մասնագիտական կողմնորոշում և զարգացում»

Ծրագրի նպատակը․ Աջակցել Գորիս համայնքում երիտասարդների  բիզնես հմտությունների զարգացմանը, մասնագիտական կողմնորոշմանը

Կազմակերպության անվանումը՝ «Աննա Աբգարյան» նախաձեռնող խումբ  

Ծրագրի անվանումը. «Տեղեկատվական համայնք. դպրոցականների թվային գրագիտության զարգացում»

Ծրագրի նպատակը․ Բարելավել դպրոցականների կարողությունները թվային գրագիտության մեջ:

Կազմակերպության անվանումը՝ «Ալինա Վարդանյան» նախաձեռնող խումբ  

Ծրագրի անվանումը. «Թվային շրջագայություն Գորիսի պատմամշակութային հուշարձաններում»

Ծրագրի նպատակը․ Նպաստել Գորիս խոշորացված համայնքի պատմամշակութային վայրերի ճանաչելիության բարձրացմանը՝ իրազեկման արշավների կազմակերպման, տեղեկատվական նյութերի պատրաստման միջոցով:

Կազմակերպության անվանումը՝ «Հերմինե Ալավերդյան» նախաձեռնող խումբ  

Ծրագրի անվանումը. «Ծնողավարության հմտություններ՝ ԿԱՊԿ ունեցող երեխաների ծնողների համար»

Ծրագրի նպատակը․ Նպաստել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք/ԿԱՊԿ/ ունեցող երեխաների ծնողների (խնամակալ անձանց) սոցիալականացման սահուն ընթացքի ապահովմանը, ինտեգրմանը սոցիալական միջավայր:

Կազմակերպության անվանումը՝ «Լիլիթ Բեգլարյան» նախաձեռնող խումբ  

Ծրագրի անվանումը. «Համայնքը՝ լուսանկարիչների աչքերով»

Ծրագրի նպատակը․ Գորիսի համայնքի երիտասարդների մոտ ամրապնդել ստորիթելինգի հմտությունները՝ այլընտրանքային կրթության միջոցով ներկայացնելու համայնքի կարիքներն ու առաջնահերթությունները:

Կազմակերպության անվանումը՝ «Մարտուն Դադալյան» նախաձեռնող խումբ  

Ծրագրի անվանումը. «Գորիսյան սիմֆոնիա»

Ծրագրի նպատակը․Նպաստել Գորիս համայնքում մշակութային կյանքի ակտիվացմանը՝ երաժշտական ​​դպրոցներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու և համայնքային մշակութային միջոցառումների կազմակերպման միջոցով։

Կազմակերպության անվանումը՝ «Շուշանիկ Հովհաննիսյան» նախաձեռնող խումբ  

Ծրագրի անվանումը. «ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻ»

Ծրագրի նպատակը․ Զարգացնել Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի երիտասարդների քաղաքացիական մասնակցության հմտությունները։

USAID Goris Press Club EPF Logos

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»- ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։