Ուսումնական այց՝ Չեխիայի Հանրապետություն

 «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ Գորիս համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ուսումնական այցով եղան Չեխիայի Հանրապետությունում՝ ծանոթանալու ժողովրդավարության, մասնակցայնության, ներառականության, կրթության կազմակերպման, տեղական ինքնակառավարման եվրոպական փորձին։

Հանրապետության մայրաքաղաք Պրահայում հանդիպումներ եղան տարբեր հասարակական կազմակերպությունների, մշակութային կառույցների ներկայացուցիչների հետ։

Այցի մասնակիցները եղան նաև Օլումոց քաղաքի  Պալացկու անվան համալսարանում, որտեղ աշխարհի 107 երկրից սովորում է մոտ 25000 ուսանող։

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ուսանողների փոխանակման, կրթական ծրագրերի տեղայնացման հնարավորությունների մասին։

Չեխական Սլատինիցե գյուղում հանդիպեցին համայնքի ղեկավար Օնդրե Միկմեկի հետ:  Երեսունվեցամյա համայնքապետը եղել է Եվրախորհրդարանի ընտրությունների թեկնածու, 2022 թվականին Օլոմոցի շրջանի համար արժանացել է «Տարվա գյուղ» կոչմանը: Համայնքի ղեկավարը պատմեց համայնքում իրականացված նախաձեռնություններում կամավորական ներուժի, վարկային ռեսուրսների ներգրավման փորձի մասին։

***

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագիը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: