«Ինչպես մշակել դրամաշնորհային հայտ» թեմայով դասընթաց

Ապրիլի 5-6-ը տեղի ունեցավ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի՝ «Ինչպես մշակել դրամաշնորհային հայտ» թեմայով դասընթաց, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ։

Դասընթացավար Լիլիթ Արզոյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ի՞նչ է դրամաշնորհը, ի՞նչ հմտություններ և կարողություններ են անհրաժեշտ դրամաշնորհային ծրագիր գրելու համար։ Մասնակիցները ծանոթացան հաջողված ֆոնդահայթայթման համար կարևոր բաղադրիչներին, ծրագրի առաջարկ ներկայացնելու հիմնական սկզբունքներին և այլն։

Հիշեցնենք, որ դրամաշնորհային ծրագրի նպատակն է ուժեղացնել Գորիս խոշորացված համայնքը, մասնավորապես, մշակել արդյունավետ համագործակցային նախադեպեր համայնքի հիմնական դերակատարների միջև, ներգրավել քաղհասարակությանը, ակտիվ խմբերին և այլ դերակատարներին` համայնքի զարգացման գործընթացներում։  

Սույն դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները»։