Աշխատանքի հայտարարություն
- Պաշտոն – Վարորդ
- Վայրը-ք․ Գորիս, Նժդեհի 45/1
- Անմիջական ղեկավար- Գրասենյակի ղեկավար
Աշխատանքի նպատակը
- Վարել Գորիսի մամուլի ակումբի JEEP Grand Cherokee մեքենան։
Հիմնական պարտականությունները
- Աշխատակիցների տեղափոխում Հայաստանի տարածքում աշխատանքային հանձնարարությունների կատարման, ինչպես նաև գործուղումների շրջանակներում,
- Աջակցություն ծրագրային թիմին՝ այցելությունների համար վառելանյութի, ժամանակի և տարածության հաշվարկների հարցում,
- Մեքենայի խնամքի և անխափան աշխատանքի ապահովում,
- Մեքենայի անսարքության դեպքում հրատապ զեկուցում և ղեկավարի կողմից հաստատված վերանորոգող ընկերության մատուցած ծառայությունների վերահսկում և ընդունում,
- Վառելանյութի ծախսի հաշվետվությունների ներկայացում ֆինանսական ղեկավարին,
- ՀԿ ղեկավարի, ծրագրային թիմի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:
Հիմնական պահանջներ
- B վարորդական կարգ
- Արագ կողմնորոշվելու ունակություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Համապատասխան աշխատանքային փորձ
- ՀՀ տարածքում ճամփորդելու հնարավորություն` ծրագրային գործուղումների շրջանակում
- Հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ
Լրացուցիչ հմտություններ
- Կազմակերպվածություն, պատասխանատվություն, ճշտապահություն
- Թիմային աշխատանքի հմտություններ:
Ինչպես դիմել
- Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել վարորդական վկայականի պատճեն [email protected] հասցեին մինչև ս.թ. մայիսի 30-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով վարորդ: Լրացուցիչ հարցերի դիպքում կարող եք զանգահարել +37498990731 հեռախոսահամարով։