Երիտասարդական խմբի ձևավորման հայտարարություն
«Տեղական ինքանակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն (ԳՄԱ) ձևավորում է երիտասարդական ակտիվ խումբ։ Խմբի ձևավորման նպատակն է Գորիս խոշորացված համայնքի երիտասարդներին մասնակից դարձնել համայնքի զարգացմանն ուղղված միջոցառումներին և նախաձեռնություններին։
Այն երիտասարդները, ովքեր կընդգրկվեն խմբում, հնարավորություն կունենան ներագրավվելու ծրագրի շրջանակներում կազմակերպվող հանդիպումներին ու դասընթացներին, Գորիս համայնքի ռեսուրսների քարտեզագրման գործընթացին, երիտասարդական ճամբարներին և այլ նախաձեռնություններին, որոնց ընթացքում կկարողանան բարձրաձայնել երիտասարդներին հուզող հարցերը և խնդիրները, ներկայացնել իրենց առաջարկները, նպաստել համայնքի զարգացմանը մյուս շահառուների հետ համագործակցությամբ։
Եթե դու Գորիս խոշորացված համայնքից ես և հետաքրքրված ես քո համայնքի զարգացմամբ, ունես ժամանակ և պատրաստակամություն ներգրավվելու այս ծրագրում, ապա լրացրու օնլայն հայտը՝ մինչև մայիսի 30-ը։
Դիմորդների հետ կանցկացվեն նախնական հանդիպումներ՝ քննարկելու ակնկալիքները, հետաքրքրությունները և առաջիկա անելիքները։
Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա մայիսի 23-ին, ժամը 15։00-ին ԳՄԱ-ի գրասենյակում / ք․ Գորիս, Նժդեհի 45/1 /։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի ղեկավար Անահիտ Բաղդասարյանին +37498 990797 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ հասցեով։
***
«Տեղական ինքանակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի նպատակն է՝ հզորացնել Գորիս խոշորացված համայնքը՝ տարբեր դերակատարների կարողությունների զարգացման միջոցով, որը կհանգեցնի համայնքի զարգացմանն ու կբարձրացնի բնակիչների ներգրավվածությունն ու վերահսկողությունը որոշումների կայացման գործընթացներում։
Ծրագիրն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ, Աﬔրիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։