Երիտասարդական խմբերի ձևավորման տեղեկատվական հանդիպում

Մայիսի 23-ին «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի մասնաճյուղում տեղի ունեցավ «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակում հայտարարված երիտասարդական խմբերի ձևավորման տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց խմբի գործունեության նպատակների, խնդիրների, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունների մասին։

Երիտասարդները նշեցին նաև իրենց բնակավայրերում առավել հրատապ խնդիրները, առաջարկելով դրանց լուծման հնարավոր մեխանիզմներ։ Երիտասարդական խմբում ընդգրկվելու վերջնաժամկետը մայիսի 30-ն է։

***

Սույն հանդիպումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։