Ավարտվեց «Տո՛ւս եկ մըրթամեջ» սոցիալ-նորարարական ճամբարը

Երեք օր շարունակ «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն իր շուրջն էր համախմբել համայնքի 16-30 տարեկան 70-ից ավելի նորարար և ստեղծագործ մտածողությամբ երիտասարդների, ովքեր հնարավորություն ունեցան քննարկելու համայնքում առկա խնդիրները, ծանոթանալ համայնքի քարտեզագրված ռեսուրսներին, մշակել գաղափարներ՝ նորարական մեթոդներով դրանց լուծման համար։

Արդյունքում երիտասարդների խմբերը մշակեցին յոթ նախագիծ։ ժյուրիի որոշմամբ դրանցից հաղթող ճանաչվեց չորսը: Ծրագրերը վերաբերում են Գորիս համայնքում քարանձավային տուրիզմի, այլընտրանքային տուրիզմի, բնագիտական առարկաների զարգացմանը, ինտերակտիվ մեթոդների միջոցով պատանիներին մտահոգող խնդիրների քննարկման համար հարթակի ձևավորմանը, գյուղական բնակավայրերում մեծահասակների կիբերանվտանգության մասին իրազեկության բարձրացմանը:  

Ծրագրերն իրականացվելու են  «Տո՛ւս եկ, մըրթամեջ» սոցիալ-նորարարության ճամբարին հաջորդող 6-8 ամիսների ընթացքում։

***

Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ»-ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները։