«Մեդիագրագիտության ներածություն» թեմայով դասընթաց Youth Hub-ում
«Երիտասարդները՝ համայնքի զարգացման ակտիվ դերակատարներ» ծրագրի շրջանակներում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն հյուրընկալել է մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանին։
Դասընթացը սկսեցին հետաքրքիր խաղով․ հրահանգները նույնն էին, սակայն երիտասարդների ստացած պատկերները տարբեր։ Այս մեթոդը օրինակ էր ցույց տալու, թե ինչպես են մարդիկ ընկալում ինֆորմացիան և տարածում։ Ուստի պետք է ուշադիր լինել սոցիալական հարթակներից ստացված տեղեկատվությանը և այն ընդունել թերահավատությամբ և քննադատությամբ։ Յուրաքանչյուրը կամա թե ակամա դառնում էին մեդիա և ազդեցություն էին կրում մեդիայից։
Դասընթացի ընթացքում անդադարձել են, թե ինչով է մեդիագրագետ քաղաքացին տարբերվում տեղեկությունների սովորական սպառողից, այն որ մեդիագրագետ քաղաքացին փորձում է գտնել իր ստացած տեղեկությունների իսկությունն ապացուցող այլ աղբյուրներ։
Երիտասարդները քննարկեցին, թե ինչն են առաջնային համարում, երբ սկսում են սոցիալական հարթակներում էջերի հետևել և ունեն արդյոք մեդիալրատվական էջեր հարցին և կարևորեցին էջերի հետևորդների թիվն ու բովանդակությունը։
Մեդիագրագիտությունը սովորեցնում է կասկածել հրապարակվող տեղեկությունների հավաստիությանը, կասկածել անգամ աչքով տեսածին և մանրակրկիտ ստուգել, ապա կարդացածի, տեսածի, լսածի հիման վրա վերլուծել, այս ամենի շնորհիվ զարգացնել քննադատական մտածողությունը և չընդունել հապճեպ որոշումներ։
********
«Երիտասարդները՝ համայնքի զարգացման ակտիվ դերակատարներ» ծրագիրն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ»ՀԿ-ի կողմից` «ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը (Բաղադրիչ 2)» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։