First Year of the Project Concluded

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի՝ մեկ տարվա ընթացքում իրականացված նախաձեռնությունները և արդյունքները  քննարկվեցին մայիսի  22-ին կայացած տարեկան ֆորումի ընթացքում, որին մասնակցում էին բազմաբնակավայր Գորիս համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։

Ողջունելով ֆորումի մասնակիցներին, Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչ Մերի Կարապետյանը նշեց  ծրագրի  նպատակների, ակնկալիքների մասին, ասելով, որ այն նպատակ ունի ուժեղացնել Գորիս համայնքի  կարողություններն ու հանձնառությունը՝ իրենց զարգացումն առաջնորդելու համար, ընդլայնել քաղաքացիների բարձր ներգրավվածությունն ու վերահսկողությունը համայնքային որոշումների կայացման գործընթացում։

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Շահնազարյանն անդրադարձավ նախորդ տարվա ընթացքում համայնքի տարբեր դերակատարների համախմբման ուղղությամբ ձեռքբերված հաջողություններին։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը կարևորեց ծրագրի շրջանակներում համագործակցային միջավայրի ձևավորումը։

Ծրագրի գործընկեր կազմակերպության՝ Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի քաղհասարակության ծրագրերի ղեկավար Գայանե Մկրտչյանը շեշտադրեց գիտելիքի ներգրավումը համայնքի զարգացման գործում։

Այնուհետև Ծրագրի ղեկավար Անահիտ Բաղդասարյանը ֆորումի մասնակիցներին ներկայացրեց առաջին տարվա արդյունքները, մասնավորապես պատմեց, մասնակցային մեթոդով համայնքի տեսլականի մշակման, ՏԻՄ-ի կարողությունների գնահատման, տարբեր ոլորտների մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումների, աշխատարանների, ճգնաժամային իրավիճակում խոցելի խմբերին տրամադրված աջակցության, համայնքային ենթակայության հիմնարկների կահավորման, տրամադրված ենթադրամաշնորհների մասին։

Վերջին թեման ավելի մանրամասն ներկայացրեց ԵՀՀ-ի  ծրագրերի ասիստենտ Տաթևիկ Փափազյանը, ասելով, որ նախորդ տարում ենթադրամաշնորհներ են տրամադրվել 10 հասարակական կազմակերպության և հիմնադրամի, նախաձեռնող երեք խմբի՝ ընդամենը մոտ 180 հազար դոլար բյուջեով։

«Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի, իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ, առանցքային գործողություններից մեկը վերաբերում է համայնքի ռեսուրսների քարտեզագրմանը, որն իրականացվել է 40-ից ավելի երիտասարդների ջանքերով։ Վերջիններս բնակավայր առ բնակավայր այցելելով, հավաքագրել են այնպիսի մարդկային, մշակութային, պատմական և այլն ռեսուրսներ, որոնք կարող են նպաստել համայնքի զարգացմանը. երիտասարդների կատարած աշխատանքը ներկայացրեց ծրագրի համակարգող Աննա Սահակյանը։

Ֆորումի եզրափակիչ նիստում աշխատանքային հինգ խմբերը քննարկեցին, թե ինչպես է հնարավոր աջակցել խոշորացված Գորիս համայնքի համաչափ  զարգացմանը։ Առաջարկությունները կընդգրկվեն ծրագրի առաջիկա տարվա գործողությունների պլանում։

Ֆորումի աշխատանքներին մասնակցում էր նաև ԱՄՆ ՄԶԳ-ի  Local Works ծրագրի  ղեկավար Լուսինե Հակոբյանը։
Նշվեց, որ մեկ տարվա ընթացքում ծրագրին հաջողվել է համայնքային տարբեր դերակատարների ներուժը համախմբել ի նպաստ Գորիս համայնքի զարգացմանը։

USAID Goris Press Club EPF Logos

Ծրագիրն իրականացվում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի (ԳՄԱ) կողﬕց՝ Եվրասիա համագործակցություն հիﬓադրաﬕ (ԵՀՀ) հետ, Աﬔրիկայի ժողովրդի առատաձեռն  աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ﬕջոցով: Նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։